Սանրվածքներ աշնան համար՝ ոճաբան Անի Ավդալյանից

16:20   8 սեպտեմբերի, 2014

Գեղեցիկ եւ կոկիկ վարսահարդարումը կնոջ հմայքի գրավականներից է, ուստի դրան լուրջ է պետք մոտենալ։ Եթե ամռանը շոգ եղանակի պատճառով չէիք կարողանում կամ ցանկություն չունեիք սանրվածքներ անելու, ապա զով աշունն իսկական ժամանակահատվածն է՝ սկսելու ավելի շատ ուշադրություն դարձնել վարսահարդարմանը։ NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է այս աշնան ամենանորաձեւ սանրվածքներից մի քանիսը՝ հիմնվելով համաշխարհային նորաձեւության եւ ոճաբանների առաջարկների վրա, իսկ այս անգամ կներկայացնենք հայ ոճաբանների առաջարկները։ Ստորեւ՝ 5 աշնանային սանրվածք՝ ոճաբան Անի Ավդալյանից։

1. Հյուսքեր։ Սեզոնի հիթը շարունակում են մնալ հյուսքերն իրենց ամենատարբեր ձեւերով։ Այս սանրվածքն առաջին հայացքից նման չէ ավանդական հյուսքին, եւ հենց դրանով է այն տարբերվող եւ յուրօրինակ։

2. Հյուսքով սանրվածքի եւս մեկ տարբերակ, որտեղ հյուսքը հիանալի է նայվում թափված վարսերի հետ։

3. Հունական ոճով սանրվածք։ Այս սանրվածքը նույնպես չի կորցնում իր արդաիականությունը։

4. Հավաքած վարսերը նույնպես նորաձեւ են, միայն թե՝ դրանք պետք է մի փոքր անփույթ կերպով հավաքել։

5. Եվ, իհարկե, չենք մոռանում նորաձեւությունից երբեք դուրս չեկող ալիքների մասին։ Այս աշնան համար առաջարկում ենք աննշան, գրեթե չերեւացող ալիքներ անել։

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE