Gateway Towers երկնաքերներ Swarovski-ից (ֆոտո)

21:22   7 դեկտեմբերի, 2012

Swarovski բրենդը շարունակում է զարմացնել իր երկրպագուներին։ Հայտնի բյուրեղներն արդեն զարդարել են շատ բազմազան իրեր՝ գաջետից ու հեռուստացույցից մինչեւ ավտոմեքենա, սակայն ընկերության սեփականատերերը որոշել են այնպիսի բարձրության հասնել, որ ոչ ոք չկարողանա գերազանցել իրենց ձեռքբերումները։

Ըստ РБК-ի, ավստրիական ընկերությունը որոշել է ստեղծել շքեղ երկնաքեր Swarovski-ից՝ այդ նպատակով միավորվելով հնդկական Պունա քաղաքի City Corporation Ltd ընկերության հետ։ Հենց այնտեղ էլ կկառուցվի Gateway Towers 1 երկնաքերը։

Նախագիծն իրենից կներկայացնի 150 մ բարձրությամբ երկնաքեր։ Շքեղ երկնաքերի բնակարանները հագեցված կլինեն լուսավորության համար պատասխանատու ավտոմատացված տարբեր համակարգերով, շարժական շերտավարագույրներով, օդափոխման համակարգով եւ այլն։ Դրանք նաեւ թվային կոդերով փականներ ու լայնաշերտ հասանելիությամբ Ինտերնետ կունենան։

Swarovski տան բնակարանների դիզայնը կլրացնեն մարմարյա հատակները, հակամոծակային ցանցով ալյումինե շարժական պատուհանները, շքեղ սանիտարական կերամիկան եւ այլն։ Իսկ որպեսզի բնակիչները չձանձրանան, շենքում կլինի նաեւ մասնավոր կինոթատրոն։



© NEWS.am STYLE