Երկարաճիտ կոշիկներ. այս աշնան ամենանորաձեւ մոդելները

17:29   9 սեպտեմբերի, 2014

Շոգ սեպտեմբերը թույլ չի տալիս հրաժարվել ամառային հագուստից եւ զգեստապահարանը նախապատրաստել աշնանը: Սակայն, որքան էլ եղանակը տաք լինի, աշնանային հագուստից խուսափել չի ստացվի: Եվ ինչու՞ խուսափել: Չէ՞ որ այն այնքան հարմարավետ է:

NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է 2014 թվականի աշնան ամենանորաձեւ գույները, կոշիկները, վերարկուներն ու պայուսակները: Հերթը աշնան ամենապահանջված՝ երկարաճիտ կոշիկներինն է: Տեսնենք, թե այս աշնան համար ոճաբաններն ինչ են առաջարկում:


Եվ այսպես, մի քանի սեզոն առաջ նորաձեւություն վերդարձած սրաքիթ կոշիկները՝ բարակ կրունկով, շարունակում են իրենց հաղթարշավը նաեւ այս տարի:

Ուրախալի լուր՝ փայլուն լաք նախընտրողների համար: Լաքը վերադառնում է նորաձեւություն: Մի շարք դիզայներներ իրենց նոր հավաքածուներում հենց այս նյութից կարված երակաճիտ կոշիկներ են առաջարկում:

Չենք մոռանում միշտ արդիական կաշվի մասին:

Երկար բոտֆորտները սեզոնի գլխավոր հիթերից են:

Եվս մեկ միտում՝ այս աշնան համար. լայն երկարաճիտներ:

Ահա մի քանի նորաձեւ երկարաճիտների տարբերակներ՝ 2014 թվականի աշնան համար:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE