Հինգ բույր՝ աշնան համար

18:06   9 սեպտեմբերի, 2014

Աշնանը ոչ միայն պետք է թարմացնել զգեստապահարանը, այլեւ օծանելիքը՝ ցուրտ եղանակի համար ընտրելով միանգամայն այլ բույրեր: Այդ է պատճառը, որ օծանելիք արտադրող ընկերությունները տարվա յուրաքանչյուր եղանակի համար տարբեր բույրեր են առաջարկում: NEWS.am STYLE-ն ընտրել է այդ բույրերից մի քանիսը եւ ներկայացնում է ստորեւ.

Midnight Poison (Christian Dior)
Հիմնական բույրերն են մանդարինը եւ բերգամոտը: Օծանելիքը պարունակում է նաեւ ֆրանսիական վանիլի, պաչուլիի, սեւ վարդի եւ մշկենու բույրեր:

Happy Spirit (Chopard)

 Հիմնական բույրերն են սանդալի, քաշմիրի ծառի, մշկենու բույրերը: Այն պարունակում է նաեւ կարմիր նարնջի, մագնոլիայի բույրեր:


Femme Essence (Hugo Boss) 

Մրգա-ծաղկային բույր է՝ համեմված սեւ հաղարջի, մանդարինի եւ ֆրեզիայի բույրերով: Հիմքում շուշանի եւ հասմիկի բույրերի խառնուրդն է, պարունակում է նաեւ կիտրոնի ծառի եւ մշկենու երանգներ:

Nina Edition Prestige (Nina Ricci Perfumes) 

Պարունակում է խնձորի, վանիլի, քաջվարդի, մշկենու բույրեր:  

212 Sexy ( Carolina Herrera )

Ծաղկա-ցիտրուսային բույր է, պարունակում է կարմիր պղպեղի, վանիլի, բերգամոտի, մշկենու բույրեր:  



© NEWS.am STYLE