Բրիթնի Սփիրսը ներկայացրել է The Intimate Britney Spears ներքնազգեստի հավաքածուն

13:09   10 սեպտեմբերի, 2014

Նյու Յորքում անցկացվող Նորաձեւության շաբաթի շրջանակներում բացի նորաձեւության հայտնի տներից ու ապրնքանիշներից, իր հավաքածուն ցուցադրեց նաեւ Բրիթնի Սփիրսը, ով իր առաջին քայլերն է կատարում այս ասպարեզում։

Երեկ երեկոյան երգչուհին ներկայացրել է ներքնազգեստների եւ տնային հագուստի իր առաջին հավաքածուն՝ The Intimate Britney Spears-ը։

Այս հավաքածուում ներառված են եղել կրծկալներ, տնային սեքսուալ զգեստներ՝ զարդարված ժանյակներով, երիզներով, եւ նման մի շարք այլ կանացի էլեմենտներով։

«Այս հավաքածուի վրա արդեն երկու տարի է աշխատում եմ։ Սա իսկապես կարեւոր է ինձ համար։ Կարծում եմ, որ կանանց համար ամենագլխավորն իրենց սեքսուալ զգալն է»,-ցուցադրությունից հետո երգչուհին կիսվել է իր տպավորություններով եւ զգացմունքներով։

 

 

Աղբյուրը՝ The Celebrity Cafe



© NEWS.am STYLE