Նոր բույրեր՝ 2014-ի աշնան համար

13:22   10 սեպտեմբերի, 2014

Տարվա յուրաքանչյուր եղանակ ունի իր գույներն ու բույրերը։ Աշունն էլ բացառություն չէ։ 2014-ի աշնան համար հայտնի պարֆյումերներն արդեն ստեղծել են համապատասխան բույրերը։

NEWS.am STYLE-ն ընտրել է սեզոնի նորույթները եւ ներկայացնում է ստորեւ.

 

Cuir Cannage (Dior)

Dior ապրանքանիշի հերթական բույրը, որը թողարկվել է հատուկ 2014 թվականի աշնան համար։ Օծանելիքը պարունակում է բնական կաշվի, հասմիկի, վարդի, իլանգ-իլանգի եւ մի քանի այլ ծաղիկների բույրեր։

 

Furiosa (Fendi)

Fendi-ի այս աշնան նորույթն է, որը պարունակում է բերգամոտի, շահպրակ ծաղկի (желтофиоль) եւ համպարի բույրեր (амбра):

 

Love Story (Chloe)

Այս նոր օծանելիքն իրենից ներկայացնում է ծաղկային բույր՝ ստեղծված նարնջի ծառի, հասմիկի, մշկենու եւ փայտի բույրերի նուրբ համադրությամբ։

 

Dahlia Divin (Givenchy)

Քաղցր բույր է, որն իր մեջ պարունակում է հասմիկի, սպիտակ ծաղիկների, սանդալի, սալորի, պաչուլիի բույրեր։

 

Maison Francis Kurkdjian Pluriel

Հայազգի աշխարհահռչակ պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյանի նոր բույրն է, որի հիմքում մանուշակի, վարդի, հասմիկի, հովտաշուշանի, պաչուլիի բույրրերն են։

 

Narciso (Narciso Rodriguez)

Հայտնի դիզայներ Narciso Rodriguez-ը ներկայացրել է իր բույրն այս աշնան համար, որը կոչվում է Narciso։ Օծանելիքը պարունակում է սպիտակ վարդի, մշկենու, գարդենիայի եւ մայրու (кедр) բույրեր։

Պատարստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE