Նորաձեւության շաբաթ Նյու Յորքում. Oscar de la Renta-ի գարուն-ամառ 2015 շքեղ հավաքածուն

15:07   10 սեպտեմբերի, 2014

Գարնանը շունչը զգացվում է. այլ կերպ չես կարող բնութագրել Oscar de la Renta-ի գարուն-ամառ 2015 հավաքածուն, որը կրկին իր բարձունքում է։

Oscar de la Renta-ի բոլոր հավաքածուները մշտապես հիացրել են նորաձեւությանը հետեւողներին։ Այս անգամ հավաքածուն ստեղծելիս դիզայները ներշնչվել է նախորդ դարի 50-ականներին Փարիզում եւ Մադրիդում տիրող մթնոլորտից։


Սեւ-սիպտակ դասական, հարուստ գույներ, որոնք հրաշալիորեն համադրվում են ամառային նախշերի եւ պատկերների հետ, իսկ գեղեցիկ աքսեսուրաները վերջնականորեն ամբողջացնում են կերպարը։


Բացի այդ, տեսնելով այս գեղեցիկ, երփներանգ, ժանյակաձեւ, բաց վարդագույն, զոլավոր եւ թեթեւ զգեստները՝ մի պահ կարելի է մոռանալ վերարկուների, կաշվե բաճկոնների ու սպորտային կոշիկների մասին։ 



© NEWS.am STYLE