Պամելա Անդերսոնը նկարահանվել է Սարիկ Անդրեասյանի կատակերգությունում

14:17   10 սեպտեմբերի, 2014

90-ականների սեքս-խորհրդանիշ Պամելա Անդերսոնը նկարահանվել է Սարիկ Անդրեասյանի «Ինչե՞ր են անում տղամարդիկ» կատակերգության սիքվելում՝ երկրորդ մասում, հայտնել է  «Комсомольская Правда».  

Ֆիլմի հեղինակները նշել են, որ Ամերիկայում աստղին գտնելը, նրա համար սցենարը թարգմանել և նրա համաձայնության սպասելն ընդամենը տեխնիկայի հարց է եղել։

«Ինչե՞ր են անում տղամարդիկ» կատակերգությունը պատմում է երեք ընկերների մասին, ովքեր պետք է բռնեն բավականին վտանգավոր մի հակերի, այդ պատճառով ստիպված են գնալ ԱՄՆ, հանդիպել նրա նախկին ընկերուհիներից մեկին  եւ իմանալ գաղտնագիրը։ Սակայն տղաները գաղտաբառը գտնելու հարցում կանգնում են դժվարության առաջ. պարզվում է, որ գաղտնաբառ հենց այն բառն է, որը աղջիկը ճչում է օրգազմի ժամանակ։ Հետեւաբար, տղաներն ունեն շատ դժվար, բայց միեւնույն ժամանակ հաճելի առաքելություն։

Նկարահանումները կատարվել են Լոս Անջելեսում։

Ֆիլմը, որտեղ նկարահանվել է նաեւ Նաստյա Զադորոժնայան, Նատալյա Ռուդովան, Տատյանա Կոտովան եւ Ելենա Բորշեւան, վարձույթում կհայտնվի 2015-ի հունվարի 1-ին։



© NEWS.am STYLE