32-ամյա Կիրսթեն Դանսթը՝ Vs. Magazine-ի էջերին

16:33   10 սեպտեմբերի, 2014

32-ամյա Կիրսթեն Դանսթը գեղեցկացրել է Vs. Magazine-ի աշուն-ձմեռ համարի էջերը։ Դերասանուհին արդեն երկրորդ անգամ է ներկայացել այս ամսագրի շապիկին

Ամերիկուհին ներկայացել է վայրի շիկահեր աղջկա կերպարով եւ դարձել «Բաժանում» անվանումը կրող դրամատիկ ֆոտոշարքի հերոսուհին։

Ըստ Դանսթի՝ նա խուսափում է համացանցից օգտվելուց։

«Այնքան հեշտ է այդ ամենի մեջ ներքաշվելը. «Օ՜, ես ձանձրանում եմ։ Իսկ ի՞նչ են ասում այդ ֆիլմի կամ իմ մասին»։ Բոլորը բոլորին քննարկում ու քննադատում են։ Սա չի կարելի սրտին մոտ ընդունել»։

Բացի այդ, Կրիսթենը նաեւ բացասաբար է մոտենում սելֆի (ինքնանկար) հասկացությանը։

«Հիշում եմ, մի անգամ Լոնդոնում գնացի «Ուիմբլդոն» եւ մտածեցի. «Օ՜, Աստված իմ, այդ ինչ հիանալի տեսախցիկներ ունեն բոլորն իրենց հեռախոսների վրա։ Իսկ ես ինչ պետք է անեմ»։ Սա փոխեց ամեն ինչ։ Դու լուսանկարվում ես այն մարդկանց հետ, ովքեր ուզում են քեզ հետ սելֆի անել, կամ գաղտնի նկարում են։ Այդ դեպքում ես մոտենում եմ այդ անձնավորությանն ու ասում. «Հեյ, իսկ ինչու չեկար ու չխնդրեցիր միասին նկարվել. չէ՞ որ ես սովորական մարդ եմ»։ 



© NEWS.am STYLE