Երգչուհի Զազը զուգերգ է ձայնագրել Շառլ Ազնավուրի հետ

13:03   11 սեպտեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Զազը շուտով (հավանաբար նոյեմբեր ամսին) թողարկելու է իր նոր ալբոմը։ Ալբոմի, որտեղ ներառված են Փարիզի մասին հայտնի երգեր, թիզերն արդեն հայտնվել է համացանցում։ Երգչուհին զուգերգեր է ձայնագրել Ջոն Քլեյթոնի եւ Նիքի Յանովսկու, ինչպես նաեւ շառլ Ազնավուրի հետ. վերջինս Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ասել է.

«Երբ ես իմացա, որ Զազը նոր ալբոմ է թողարկելու, ես խնդրեցի իմ մենեջերին կապ հաստատել Զազի հետ՝ միասին զուգերգ կատարելու համար։  Ես Զազին շատ եմ սիրում, եւ երբ ցանկանում են մեկին տեսնել կամ խոսել, անպայման գտնում եմ նրան։

«Արտիստը կարող է հայտնի լինել, բայց ոչ սիրված հանրության կողմից, իսկ Զազը սիրված է այնպես, ինչպես Էդիտ Պիաֆը։ Եվ այդ սերը փոխադարձ է. նա էլ սիրում է իր հանդիսատեսին»,-ասել է Շառլ Ազնավուրը։

Ւ դեպ, երգչուհու նոր ալբոմի պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է ամերիկացի հայտնի երգահան-պրոդյուսեր Քվինսի Ջոնսը։

Աղբյուրը՝ non-stop-people.com



© NEWS.am STYLE