18:17 11 սեպտեմբերի, 2014Ախ, եթե այդքան գումար լիներ... գոնե մեկ անգամ կարելի էր գնալ Louis Vuitton-ի բուտիկը եւ տեսնել, թե որն է իսկական շքեղությունն ու որակը։ Louis Vuitton-ը ներկայացրել է Celebrating Monogram շարքի գովազդային արշավը. այս շարքի ստեղծման գործում մեծ ներդրում ունեն Ֆրենկ Գերին, Սինդի Շերմանը եւ Apple-ի նոր դիզայներ Մայք Նյուսոնը։


Ավելի վաղ, նորաձեւության այս տունը հրավիրել էր հայտնի դիզայներներին եւ մշակութային գործիչներին փոխհամագործակցելու LV- հետ՝ պայուսակների նոր հավաքածու ստեղծելու համար։

Հետեւաբար հավաքածուի վրա աշխատել են այնպիսի հայտնի դիզայներներ, ինչպիսիք են Կառլ Լագերֆելդը, Կրիստիան Լյուբուտեն, Ֆրենկ Գերին, Սինդի Շերմանը եւ Apple-ի նոր դիզայներ Մայք Նյուսոնը, ով վերջերս է ստանձնել այս պաշտոնը։

Պայուսակներից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ ձեւը եւ տեսքն ունի, քանի որ դիզայներներից ամեն մեկը յուրովի է մոտեցել իր աշխատանքին։



Աղբյուրը՝ spottedfashion.com, businessoffashion.com