40-ամյա Քեյթ Մոսը՝ Gucci ապրաքանիշի համար

12:05   12 սեպտեմբերի, 2014

Այո, սա իսկապես միտք է. 40-ամյա Քեյթ Մոսը Jackie պայուսակները գովազդելիս ներկայացել է Ջեքի Օնասիսի կերպարում:

Ավելի վաղ այս աքսեսուարը կրում էր Bouvier անվանումը, բայց այն անվանափոխվեց ի պատիվ Ջեքի Քենեդի Օնասիսի: Իտալական Gucci ապրանքանիշի ստեղծագործական տնօրենը՝ Ֆրիդա Ջանինին է այս փոփոխության հեղինակը:

«Այսօր նա օրինակ է ծառայում բոլորի համար, նա ստեղծում է նորձեւության միտումներ, որին սկսում են բոլորը հետեւել. անհավանական մի կին: Քեյթը հիանալիորեն ներկայացնում է իմ աշուն-ձմեռ հավաքածուն, եւ այն կնոջ կերպարը, ով գեղեցիկ հագնվում է աչ միայն իր, այլեւ շրջապատի համար»,-հայտարարել է Ֆրիդան:

Ըստ սցենարի՝ նրան հետեւում են պապարացիները, որոնցից նա ամեն կերպ փորձում է խուսափել, բայց այնպես, որ այդ ամենը էլեգանտ ու ոճային լինի: Նկարահանումները տեղի են ունեցել Հռոմի Tiburtina կայարանում:

Բացի Gucci գովազդային արշավից, Մոսը նաեւ համարվում է Stella McCartney ապրանքանիշի եւ My Burberry օծանելիքի դեմքը: 

 

Աղբյուրը՝ Gucci-ի պաշտոնական էջ



© NEWS.am STYLE