Տաղանդներ ենք փնտրում. «Unique Handmade»

17:04   12 սեպտեմբերի, 2014

NEWS. am STYLE-ը պարբերաբար անդրադառնում է հենդ մեյդով զբաղվող անհատների։ Այս անգամ ներկայացնում ենք Վերգինե Թումանյանի աշխատանքները՝ «Unique Handmade» անունով։

 

Վերգինեն 31 տարեկան է, ամուսնացած է եւ ունի երկու դուստր։ ՀՊՃՀ-ում ստացած տեխնիկական գիտելիքները չեն խանգարել զբաղվել նրան սիրած գործով՝ զարդեր պատրաստել։

Վերգինեն միշտ սիրել է ձեռքով ինչ-որ բաներ պատրաստել եւ այժմ լիարժեքորեն իրականցնում է դա։

Իր աշխատանքներում նա օգտագործում է կաշի, կիսաթանկարժեք քարեր եւ վուշ։

Գտնում է, որ կինը պետք է ունենա 1000 զարդ։



© NEWS.am STYLE