14:32 13 սեպտեմբերի, 2014Օրերը կամաց-կամաց ցրտում են՝ «ստիպելով» մեզ վերջապես հրաժարվել ամառային հագուստից եւ անցնել աշնանային զգեստապարհարանին:
NEWS.am STYLE-ը բազմիցս արդեն անդրադարձել է 2014-ի աշնան գլխավոր միտումներին եւ այսօր էլ կներկայացնենք դրանցից մեկը՝ դեղին կոշիկներ:

Բնականաբար, յուրաքանչյուր նորաձեւ միտում առաջինը փորձարկում են հայտնի աստղերը:

Սրաքիթ բարձրակրունկները չեն կորցնում իրենց արդիականությունը, սակայն առավել ոճային լինելու համար ընտրեք նմանատիպ կոշիկների դեղին գույնը:




Դեղինի գույնը կարող է տատանվել կիտրոնի գույնից սկսած՝ մինչեւ դդումի գույն: Ընտրությունը ձերն է, սակայն գլխավոր թրենդում վառ կիտրոնագույնն է:

Շուշան Շատիկյան