11:01 14 սեպտեմբերի, 2014Սկսվել է տարվա ամենագեղեցիկ եղանակներից մեկը՝ աշունը, որն իր բնությամբ շուրջը ռոմանտիկ եւ հրաշագեղ միջավայր է ստեղծում՝ ստիպելով մեզ երազել եւ մի փոքր էլ թախծել:
Աշունը դեռ նոր է սկսվել, բայց աչքդ էլ չես հասցնի թարթել, եւ կսկսի տեղալ առաջին ձյունը: Որպեսզի չափսոսաք աշնանը չարածների համար, NEWS.am STYLE-ն առաջարկում է մի քանի բան, որոնք անպայման պետք է հասցնել անել աշնան օրերին:
1. Ֆոտոսեսիա անել դեղին տերեւների ֆոնին

2. Գնալ քաղաքից դուրս եւ վայելել աշնանային բնությունը

3. Ռոմանտիկ սիրավեպ ընթերցել

4. Սունկ հավաքել

5. Թրջվել անձրեւի տակ

6. Հավաքել աշնանային տերեւներն ու դրանցով կոլաժ պատրաստել

7. Կիտրոնով տաք թեյ ըմպել

8. Համտեսել ձմռան համար պատրաստված պահածոները

9. Քայլել խշխշան տերեւների միջով

10. Սիրահարվել 

Պատրաստեց՝ Շ.Շ.