Փաստորեն, աշխարհը փոքր է եւ նեղ: Ո՞վ կարող էր ենթադրել, թե կրկին հիշելու ենք Ռիչարդ Լագներին: Ո՞վ է նա: 81-ամյա միլիարդատեր Ավստրիայից, ով, ի թիվս այլոց, ձմռան վերջին օրը Վիեննայում վիրավորել էր մեր Քիմ Քարդաշյանին:
Շինարարական բիզնեսի շնորհիվ հարստացած Լագները օրերս ամուսնացել է Playboy-ի 24-ամյա մոդել Քեթի Շմիթցի հետ:
Ռիչարդն ամուսնացել է արդեն չորրորդ անգամ, ներկայիս կնոջ հետ տարիքային տարբերությունը 57 տարի է: