Varda – ն պարերի, սեքսի եւ իր «հայկական բարդույթի» մասին. հարցազրույց պարուհու եւ երգչուհու հետ

21:31   9 դեկտեմբերի, 2012

Երգչուհի եւ պարուհի Varda –ն նույնիսկ հպանցիկ հայացքով անտարբեր չի թողնի ոչ մեկին։ Եվ նույնիսկ այդքան մեծ փառքի դեպքում նա չի թաքցնում, որ հայուհի է, իսկ նրա իսկական անունն է Վարդանուշ Մարտիրոսյան։ Սակայն այս անգամ մենք հանգիստ կթողնենք պարուհու հայկական արմատները։ NEWS.am STYLE – ին տված հարցազրույցում Varda- ն պատմեց իր կյանքի ու մտքերի մի քանի ինտիմ մանրամասն, որոնք չես իմանա առանց լույսերից ու ֆոտոխցիկներից այն կողմ նայելու…

Վաղուց ես մերկապարուհի աշխատում։ Կա՞ն մարդիկ, ովքեր քննադատում են մերկապարը։

Ես ազնիվ պարուհի եմ (մերկապարուհի) – ոնց հարմար է Ձեզ։ Կարծում եմ, որ ավելի վատ է, երբ մարդիկ թաքնվում են պարկեշտ մասնագիտությունների հետեւում, իսկ իրականում… Ես միայն պարում եմ եւ վերջ։

Ի՞նչ ես զգում պարելու պահին։ Այն քեզ համար արվե՞ստ է, թե՞ պարզապես աշխատանք։

Ինձ համար այն երջանկություն է, քանի որ զբաղվում եմ սիրած գործով, իսկ դրա համար ինձ նաեւ վճարում են։

Մի քիչ ինտիմ հարց. ինչպե՞ս ես վերաբերվում սեքսին։

 Լավ եմ վերաբերվում, բայց միայն սիրելիի հետ։

Ինչպե՞ս ես կարողանում բառացիորեն սեքսուալություն լուսարձակել։ Կարո՞ղ ես մի քանի խորհուրդ տալ նրան, ով երազում է գոնե մի փոքր ազատ լինել, սակայն ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել «հայկական բարդույթը»։

 Շնորհակալ եմ։ Իմ կարծիքով կինը պարզապես պարտավոր է սեքսուալ լինել (չշփոթեք գռեհկության հետ)։ Խորհուրդ եմ տալիս պարերով զբաղվել, դա կօգնի մարմինն ավելի ճկուն դարձնել։ Տղամարդիկ զուգահեռներ են անցկացնում կնոջ պարելու եւ նրա՝ անկողնում պահելու միջեւ։

Կարո՞ղ ես բոլորովին մերկ կանգնել մարդկանց առջեւ։ Եթե ոչ, ապա ի՞նչն է քեզ հետ պահում։

Ոչ։ Կա մի բան, որ միայն միակի համար է։ Անվանենք այն «հայկական բարդույթ»:)

Ինչպե՞ս է ընտանիքդ վերաբերվում մասնագիտությանդ։ Չէ՞ որ հայերը հայտնի են ողջամտությամբ…

Սա իմ ճանապարհն է, իմ որոշումն է։ Այժմ նրանք հպարտանում են ինձնով, աջակցում, քանի որ իմ մասնագիտությունը ոչ մի կերպ չի անդրադառնում իմ մարդկային հատկությունների վրա։

Պատմիր Հայաստանից ունեցած տպավորությունների մասին։ Ինչո՞վ է տարբերվում հայ հանդիսատեսը։

Ամենադրական տպավորություններն ունեմ։ Մի քիչ անհանգստանում էի, երբ առաջին անգամ էի Հայաստանում։ Սակայն հանդիպումը շատ ջերմ էր, իսկ հանդիսատեսը՝ շատ երախտապարտ։ Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ կրկին վերադառնալու։

Քո հարցազրույցներից մեկում պատմել ես, որ «Օսկարի» մասին ես երազում։ Ֆիլմում նկարահանվելու մտքեր կա՞ն արդեն։

Արժանի առաջարկներ առայժմ չեն եղել։ Կածում եմ, իմ օսկարաբեր դերը դեռեւս առջեւում է։

Քեզ «ոսկե ձկնիկ» ես բնութագրել… կենդանակերպի նշանից բացի, էլ ի՞նչ նկատի ունեիր։

Ես սիրում եմ մտերիմներիս ցանկությունները կատարել։ Դա ինձ ոգեշնչում է, որպեսզի շատ աշխատեմ եւ հարազատներիս օգնելու հնարավորություն ունենամ։

Քո սիրելի կերպարը։ Նկարը ցույց կտա՞ս:

 Սիրում եմ փորձեր անել, սակայն միշտ պետք է հավատարիմ մնաս ինքդ քեզ։ Իսկ ինչ վերաբերվում է նկարին... Ահա այն: Այստեղ ես իրական եմ:

Եւ իսկապես... Երգչուհու այս կերպարը շատ է տարբերվում...

Պատրաստեց Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE