Քրիստինե Պեպելյանի նոր տեսահոլովակի բացառիկ կադրերը (ֆոտո)

13:45   16 սեպտեմբերի, 2014

Ասում են՝ ինչպես սկսում ես տարին, այնպես էլ այն ընթանում է: Երգչուհի Քրիստինե Պեպելյանը 2014-ի սկզբին ձեռնամուխ է եղել նոր աշխատանքների իրականացմանը: Ապա մայիսին երգչուհին ներկայացրեց «Իմ ընկեր» երգը, որը միանգամից սիրվեց եւ ամբողջ համացանցը ողողեց շնորհավորական մաղթանքներով:

Իսկ ամռանը Քրիստինեն իր հանգիստը անցկացրեց ձայնագրման ստուդիայում եւ նկարահանման հրապարակում՝ եւս մի քանի աշխատանքներ կատարելով: Նշանակալից էր երկար սպասված «My one and only» տեսահոլովակի նկարահանումը, որի պրեմիերան կլինի վաղը՝ սեպտեմբերի 17-ին:

Հիշեցնենք, որ երգի երաժշտության հեղինակն է ամերիկաբնակ Սերգեյ Գալստյանը, խոսքերի հեղինակը՝ Չիոման, գործիքավորումը Արամ Ավագյանին է պատկանում, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է բացառիկ կադրեր նոր տեսահոլովակից՝



© NEWS.am STYLE