Մասնագետի խորհուրդը. ընտրում ենք եղունգի ձեւը (ֆոտո)

19:25   13 դեկտեմբերի, 2012

Մատնահարդարման մեջ աննշան մանրուքներ չեն լինում։ Եղունգի ոչ ճիշտ ընտրված ձեւը, գույնը կամ երկարությունը կարող են փչացնել խնամված ձեռքերի տպավորությունը։ Եղունգի ճիշտ ձեւ ընտրելու եւ թերությունները թաքցնելու մասին NEWS.am STYLE - ի թղթակցին պատմեց Maravilla գեղեցկության սրահի մատնհարդար Կարինե Մուրադյանը։


«Մատնահարդարմ ժամանակ ամեն ինչն էլ կարեւոր է. լավ մասնագետը, եղունգի ճիշտ ընտրված ձեւն ու գույնը։

Բարակ ու նուրբ մատներին կսազի ցանկացած ձեւը, բայց ավելի շատ՝ դասականները. կլորացված ծայրերով օվալ կամ քառակուսի։

Ուղղանկյուն ծայրերով բացարձակ քառակուսին կսազի խոշոր ձերքերին՝ թաքցնելով եղունգի ավելորդ լայնությունը։ Օվալն ընդհանուր առմամբ կնեղացնի մատները։

Մի քանի խոսք էլ գույնի ընտրության մասին։ Մուգ մաշկին սազում են բաց գույներն ու կարմիրի երանգները, սակայն կտրականապես խորհուրդ չեմ տա կանաչ երանգները։ Բաց մաշկին սազում են բացարձակապես բոլոր գույները։ Մի հետաքրքիր կանոն ասեմ. որքան մուգ է լաքը, այնքան բաց է թվում մաշկի գույնը։ Այնպես որ, եթե ցանկանում եք ընդգծել արեւայրուքը, խորհուրդ կտամ օգտագործել պաստելային երանգները, իսկ եթե ոչ՝ ապա՝ կապույտը, բորդոն եւ այլն»։

Գրի առավ Անահիտ Գրիգորյանը/ NEWS.am STYLE

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am STYLE



© NEWS.am STYLE