Ինչու՞ Սիբիլն արտասվեց իր ձայնասկավառակի երեւանյան շնորհանդեսի ժամանակ (ֆոտո)

19:25   18 սեպտեմբերի, 2014

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը իր «Սերը» բերել է Հայաստան: Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ նրա երկրորդ՝ «Սեր» ձայնասկավառակի շնորհանդեսը:

Նոր սկավառակում Սիբիլը համագործակցել է Ջիվան Գասպարյանի, Արա Գեւորգյանի, «Արեւներ» երգչախմբի, Անդրեի եւ հայ 15 այլ կատարողների հետ:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում  երգչուհին ասաց, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել նման երաժիշտների հետ: Ի դեպ, «Սերը» լույս է տեսել դեռեւս փետրվար ամսին եւ լայն ճանաչում ստացել Թուրքիայում: Մեզ հետ զրույցում Սիբիլն ասաց, որ իր թե’ առաջին սկավառակը, թե’ երկրորդը շատ դրական ընդունվեցին թուրքերի կողմից: Երգչուհին հույս ունի, որ այն կսիրվի նաեւ այստեղ:

«Հուսամ՝ կհավանեն: Իսկապես իմ սիրտն եմ դրել այս ալբոմի մեջ»,-ասաց նա՝ նշելով, որ նախընտրում է երգել հայերեն, որպեսզի նպաստի հայկական հնչյունների ու խոսքի տարածմանը Թուրքիայում:

Սիբիլի նոր ձայնասկավառկի շնորհանդեսին ներկա էր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով ողջույնի եւ շնորհավորական խոսք ասելուց հետո երգչուհուն պարգեւատրեց «Կոմիտաս» մեդալով, ինչից Սիբիլը չկարողացավ զսպել հուզմունքն ու արցունքները:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը 



© NEWS.am STYLE