Պոռնո նկարների պատճառով Վիկտորյա Բոնյային փոխարինել են մանկական մրցանակաբաշխությունից

12:23   19 սեպտեմբերի, 2014

Վերջերս Ռուսաստանում սկանդալ է ծագել՝ կապված «Դոմ-2»-ի հաղորդավարուհի Վիկտորյա Բոնիայի հետ։ Վիկայի նախկին ընկերը հրապարակել է աստղի լուսանկարները, որոնցում պատկերված է նախկին զույգը սիրով զբաղվելու ժամանակ (լուսանկարները կարող եք դիտել այստեղ

«Kinder МУЗ Awards» մրցանակաբաշխությունից առաջ, որտեղ Բոնյան ներկայացված էր որպես հաղորդավարուհի, իրենց դժգոհությունն են հայտնել Ռուսաստանի Պետդումայի մի շարք պատգամավորներ։ Նրանք հայտարարել են, որ կպահանջեն մրցանակաբաշխության կազմակերպիչներից փոխել հաղորդավարների կազմը։ Այժմ հայտնի է դարձել, որ MUZ-TV հեռուստաընկերությունը Վիկտորյա Բոնյային չի ընդգրկել շոու մասնակիցների թվում։ Նրան փոխարինել է երգչուհի Գլյուկոզան, հաղորդում է SUPER-ը։



© NEWS.am STYLE