Մասնագետի խորհուրդները. ինչպես ունենալ երազանքի մազերը

13:45   9 դեկտեմբերի, 2012

Ասում են, կանանց մոտ ամեն ինչ հեշտ է. ուղիղ մազերը գանգրացվում են, խոպոպները` հարթեցվում: Մենք միշտ ձգտում ենք նրան, ինչ ինքներս չունենք. փոխում ենք մազերի գույնը, երանգը..Թե որ գույնն է ամենանորաձեւը  եւ հնարավոր է արդյոք մեկընդմիշտ հասնել մազերի ցանկալի փոփոխությանը, NEWS.am STYLE –ի թղթակցին պատմեց «Maravilla»  գեղեցկության սրահի վարսավիր-մոդելյոր Գառնիկ Սողոմոնյանը.

«Յուրաքանչյուր գույն յուրովի նորաձեւ է: Այնպես որ միայն նորաձեւ լինելու համար մազերը ներկել չարժե: Սակայն յուրաքանչյուր սեզոն ունի իր գերակայող գույնը: Այս սեզոնինը, օրինակ, շագանակագույնն է: Այնպես որ, Հայաստնում աղջիկների մեծ մասն արդեն ապրիորի նորաձեւ են:

Ինչ վերաբերում է կանաց մշտական ցանկությանը` ուղիղ մազեր գանգրացնելու եւ խոպոպները հարթեցնելու առումով,  կարող եմ լավ նորություն հայտնել:  Ուղիղ կամ գանգուր մազի կառուցվածքւ արմատից է գալիս: Եթե մարզերը  միշտ հարթեցնես, ժամանակի ընթացքում նրանք սկսում են հենց ուղիղ էլ աճել: Գանգուրի դեպքում մի փոքր բարդ է: Դրա համար պետք է «սխալ» սափրել մազերերը, որի ժամանակ դուրս է գալիս մաշկի վերին բարակ շերտը, եւ երբ վերականգնվում է, մազերն սկսում են գանգուր աճել: Սակայն դա վտանգավոր է,  քանի որ հայտնի չէ, թե որ ուղղությամբ նրանք կաճեն: Կարող են լիեն գանգուր մազեր, որոնք տարբեր ուղղություններով են աճում: Դա կոչվում է  220 վոլտի էֆեկտ»:



© NEWS.am STYLE