Մազերի ձմեռային խնամք (ֆոտո)

17:49   16 դեկտեմբերի, 2012

Ձմռանը ողջ մարմինը հատուկ խնամքի կարիք ունի, իսկ մազերն՝ առավելեւս։ Ոմանք խորհուրդ են տալիս գլխարկ կրել, որպեսզի մազերը չսառեն, մյուսները, մտահոգվելով մազերի ձեւի մասին, հրաժարվում են գլխարկից։ Որն է ճիշտ, որը՝ սխալ, եւ ինչպես իրականում խնամել մազերը ձմեռը NEWS.am STYLE  -ի թղթակցին պատմել է Maravilla գեղեցկության սրահի վարսահարդար-մոդելյոր Գառնիկ Սողոմոնյանը.


«Ձմռանն օդն ավելի չոր է դառնում, ինչից տուժում են մազերը։ Այդ պատճառով էլ ձմռանը մազերին խոնավեցում է անհրաժեշտ։ Համատարած ինչ-որ բան չեմ կարող խորհուրդ տալ, մազերի խնամքի միջոցները միշտ էլ անհատապես են ազդում։ Իմ գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ ամենալավ շամպույնը թեփ է առաջացրել, իսկ էժանագին ինչ-որ մի միջոցը՝ լավ ազդել։ Հիմա գլխարկների մասին. գլխի մաշկը, ինչպես նաեւ ողջ մարմնինը, պետք է շնչի։ Գլխարկով այդ պրոցեսը բարդանում է, իսկ մազերի արմատների մոտ մաշկը քրտնում է, ինչի պատճառով էլ սկսում է հիպերակտիվություն՝ մի պրոցես, որի ընթացքում մազերն սկսում են սովորականից շատ սնվել։ Իսկ գլխարկը հանելուց հետո մազն անմիջապես դադարում է նման «պահվածքը»։ Դա նույնն է, ինչ մինչեւ կարմրելը տաքացնել մետաղը, եւ անմիջապես էլ այն սառը ջուրը մտցնել։ Մաշկը «փակվում» եւ դադարում է մազերը բավարար սնել։ Եթե վախենում եք հիվանդանալուց, գլխարկը հագեք, երբ դուրս եք գալիս փողոց, սակայն մեքենա կամ փակ տարածություն մտնելիս անմիջապես հանեք այն։ Դա կօգնի մազաթափության դեմ պայքարարում»։

 

 

Գրի առավ Անահիտ Գրիգորյանը/ NEWS.am STYLE

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am STYLE



© NEWS.am STYLE