Մարիամ Մերաբովան հիացրել է ռուսական «Ձայնի» ժյուրիին

11:01   20 սեպտեմբերի, 2014

Ռուսական «Առաջին ալիքով» մեկնարկել են ռուսական «Ձայն» նախագծի երրորդ սեզոնի «կույր» լսումները։

Երեկ ժյուրիին պարզապես շշմեցրել է Մարիամ Մերաբովան, որը դասական «Georgia» երգի կատարմամբ հիացրել է հանդիսատեսներին եւ երգուսույցներին։

Անկրկնելի ջազ-երգչուհի, Jazz Parking նախագծի մասնակից եւ «Միրայֆ» խմբի մենակատար Մարիամ Մերաբովան կարող էր ընտրել ցանկացած թիմ, եւ նա ընտրել է Ագուտինի գլխավորածը։



© NEWS.am STYLE