Սոֆին, Անդրեն, Մհերը, Զառան, Արամոն, Էմման, Ֆորշը եւ շատ այլ արտիստներ՝ Անկախության տոնին նվիրված համերգին (ֆոտո)

11:30   22 սեպտեմբերի, 2014

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, մայրաքաղաքի սրտում հավաքվել էին հազարավոր մարդիկ, ովքեր մեծ ոգեւորությամբ, երգիչների եւ պարային խմբերի հետ միասին, երգում եւ պարում էին՝ տոնելով Հայաստանի Անկախության 23-ամյակը:

23  տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին` անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ եւ երկրի հետագա զարգացման անշեղ ուղի: Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ:

23 տարի շարունակ հայ ժողովուրդը շարունակում է մեծ շուքով տոնել իր անկախության տոնը: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Հանրապետության հրապարակում մեծ համերգ էր կազմակերպված, որտեղ ելույթ ունեցան Լեյլա Սարիբեկյանը, Մրոն, Ֆորշը, Արամոն եւ Էմմա Պետրոսյանը, Մհերը, Ներսիկ Իսպիրյանը եւ իր որդի Արաբո Իսպիրյանը, Սոֆի Մխեյանը,Անդրեն, Զարուհի Բաբայանը, Մաշա Մնջոյանը, Դավիթ Սասունցին եւ շատ այլ արտիստներ, ովքեր կատարեցին ինչպես հին, այնպես էլ նոր երգեր:

Նշենք, որ երեկ  Անդրեի համար երկակի տոն էր՝ երգչին պարգեւատրեցին ՀՀ վաստակավոր արտիստի կոչումով:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է ֆոտոշարքը՝

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE