Հայկական արմատներով ուկրաինացի երգչուհին ցատկել է 42 մետրանոց բարձունքից հանուն Ուկրաինայում խաղաղության հաստատման

11:33   23 սեպտեմբերի, 2014

Ճանաչված ուկրաինացի երգչուհի Ջամալան (իսկական անունն է` Սուսաննա Ջամալադինովա) ցատկել է 42 մետրանոց բարձունքից հանուն Ուկրաինայի  խաղաղության:

33 ամյա երգչուհին, որի հայրը ղրիմյան թաթար է, իսկ մայրը` հայուհի, իր ֆեյսբուքյան կայքէջում տեղադրել է իր հերոսական քայով մի տեսահոլովակ:Իր ցատկը Ջամալալան կատարել է Դնեպրի վրայի բարձունքից հանուն Ուկրաինայի  խաղաղության:

“Իմ ցատկը` 42 մետր բարձրությունից: Ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս կրկնել այն: Չափազանց սարսափելի է: Միայն հանո՛ւն Ուկրաինայի  խաղաղության”, - նշել է երգչուհին:



© NEWS.am STYLE