Ֆիլմեր, որ անհրաժեշտ է դիտել ուրբաթ օրը. NEWS.am STYLE-ի ընտրությունը

21:06   25 սեպտեմբերի, 2014

Որակյալ ֆիլմերի սիրահարները հիասթափություն չեն ապրի այս կինո-ուրբաթ շնորհիվ անկրկնելի ռեժիսոր Վուդի Ալենի «Լուսնի շողքի մոգությունը» ֆիլմի: Ոչ մի ռեժիսոր չի կարող ցույց տալ հասարակ մարդկային հարաբերություններն այնպես, ինչպես դա անում է Վուդի Ալենը: Նուրբ հումոր հեգնանքի հետ մեկտեղ, ցնցող երկխոսություններ, անկանխատեսելի սյուժե մարդկային հոգեբանության խորը գիտելիք որակյալ նկարահանման հետ միասին և ոչ պակաս որակյալ երաժշտություն: Այս ամենը կարելի է գտնել Վուդի Ալենի վերջին “Լուսնի շողքի մոգությունը” ֆիլմում: Սա մի ֆիլմ է, որը շատ յուրահատուկ է Վուդի Ալենին. Երբեմն ծիծաղելի, երբեմն էլ տխուր, իսկ երբեմն էլ սարսափելի:

Վուդի Ալենի ֆիլմերը հեռուստադիտողի համար` ինչպես համեղ կերակուրների սիրահարի համար ճաշկերույթ Միշլենի աստղերի հետ: Նրբաճաշակ, բայց առանց ավելորդ պաթոսի:

«Լուսնի շողքի մոգությունը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում անցած դարի 20-ական թվականներին:

Խաբեբաների բացահայտման հանրահայտ անգլիացուն, որին մարմնավորում է Կոլին Ֆերտը, ուղարկում են Ֆրանսիա` մի երիտասարդ-էքստրասենս աղջկա ջրի երես հանելու նպատակով (Էմմա Սթոուն), որը լավ տեղավորվել է հարուստ ամերիկացիների առանձնատանը: Սակայն, սյուժեի զարգացման ետ մեկտեղ, անուղղելի թերահավատը, որը տառապում է նաև տղամարդկային շովինիզմով, սկսում է կասկածել իր սեփական սկզբունքների մեջ` սիրահարվելով

խորհրդավոր աղջկան: Վուդի Ալենը հանդիսատեսին տեղափոխում է 20-ական թվականների մեծն Գեթսբիի շուքի և նրբաոճության մթնոլորտ:

Այս շաբաթվա ևվս մեկ հաջողված պրեմյերա է հանդիսանում «Հրեշների ընտանիքը» անիմացիոն ֆիլմը: Սա «Կորալինան սարսափների աշխարհում» և «Պարանորման կամ ինչպես ղեկավարել զոմբիին» նկարահանած Laika ստուդիայի թվով երրորդ անիմացոն լիամետրաժ ֆիլմն է: Տեխնիկական տեսակետից հիանալի նկարահանած մուլտֆիլմն անտարբեր չի թողնի մեծահասակներին: Առավել ևվս, որ հումորը և ընդհանուր առմաբ սյուժետն ավելի մատչելի է մեծահասակ հանդիսատեսին: Գործողությունները տեղի են ունենում Սիրբուրգ քաղաքում, որի բնակիչներն են փոքրիկ տրոլները: Ըստ էության, նրանք շատ երկչոտ էակներ են, սակայն քաղաքում նրանց համարում են արյուարբու հրեշներ, որոնց ցանկանում է ոչնչացնել տեղի «հեղինակություն» Խվաթսոնը: Նա անողոք որս է սկսում տրոլների դեմ, սակայն նրանց օգնության է հասնում ստորերկրյա վայրում մեծացած տասնամյա որբ Էգզը, որը չի էլ ենթադրում, որ նա մարդ է, այլ ոչ թե տրոլ: 

 Եթե դուք կարոտում եք անցած դարի 80-ական թվականների հոլիվուդյան մարտաֆիլմերը, ապա «Մեծ հավասարար» ֆիլմը Դենզել Վաշինգտի մասնակցությամբ ձեզ անպայման դուր կգա: Սա տիպիկ ամերիկյան մարտաֆիլմ է, որտեղ ֆիզիկայի և բանականության օրենքները չեն գործում, փոխարենը` շատ կրակում են, սպանում են տարբեր դաժան փևերով, փրկում են գեղեցիկ մարմնավաճառների չարանենգ սլավոնական բանդիտների ձեռքից: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, «Մեծ հավասարար»-ը նկարահանվել է Հոլիվուդյան վատագույն ավանդույթների համաձայն, չնայած դրա, այս ֆիլմը կգտնի իր հանդիսատեսին:

Վաշինգտոնի գլխավոր հերոս Ռոբերտ Մակկոլը սուս-փուս աշխատում է իր համար շինանյութի խանութում: Ոչ ոք անգամ չի կռահում, թե իր հանգիստ արտաքինի հետևում թաքնված է սառնարյուն մարդասպանը, որը նախկինում աշխատել է Կենտրոնական Հետախուզական Վարչությունում: Սակայն, ահա, նա հանդիպում է մի դժբախտ մարմնավաճառի, որին սորացնում են «սլավոնական արտաքինով» կավատները և նա որոշում է մաքրել հասարակությունը այդ թափթփուկներից:



© NEWS.am STYLE