Քիմ Քարդաշյանը Փարիզում` Նատալիա Ալավերդյանի երեկոյին

14:05   25 սեպտեմբերի, 2014

Այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանը ամուսնու և դստեր Նորթի հետ գնացին Balenciaga-ի հավաքածուի ցուցադրման, ամուսինները վերադարձան հյուրանոց, թողեցին դստերը դայակի հետ և ուղղվեցին դեպի The Peninsula Paris հյուրանոց:

Երեկ Փարիզում նորաձևության շաբաթվա նախօրեին տեղի ունեցավ Fashion Forward Initiative-ի երեկոն, որը կազմակերպվել էր Harper's Bazaar Russia-ի ֆեշն տնօրեն, A.W.A.K.E. բրենդի հիմնադիր Նատալիա Ալավերդյանի կողմից: The Peninsula փարիզյան հյուրանոցում տեղի ունեցավ պրոեկտի հանդիսավոր արարողությունը, որի նպատակն էր բացահայտել նոր անուններ նորաձևության մեջ: 

Քենդալ Ջեններ,Նատալիա Ալավերդյան, Քրիս Ջեններ

The Peninsula Paris հյուրանոցի, որն ի դեպ, գտնում է Հաղթանակի Կամարից ոչ հեռու, միջոցառման հավաքված հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ Ալավերդյանի A.W.A.K.E.  բրենդի ապրանքներին և իհարկե, շփվել դրա հիմնադրի հետ: Երեկոն հյուրընկալում էին ռուս աստղ Միրոսլավա Դուման և ինքը` Քիմ Քարդաշյանը, որը ժամանել էր ոչ միայն ամուսնու, այլև քրոջ` Քենդալ Ջենների և մոր` Քրիսի հետ:

Քննարկելով նորաձևության ապագան և դիտելով դիզայներ Նատալիա Ալավերդյանի հետաքրքրության արժանի զգեստները, աստղերը չէին մերժում աշխարհիկ լուսանկարիչներին կատարել մի երկու նկարահանում:

Կանյե Ուեստը, որն ամբողջ երեկո չէր հեռանում իր կնոջ կողկից, նույնպես մի երկու բառով փոխանակվեց ռուս գեղեցկուհիներ Միրոսլավա Դումայի և Նատալիա Վոդյանովայի հետ: Նոր պրոեկտի երեկոյին մասնակից էին նաև ճապոնական Vogue-ի ստեղծագործական տնօրեն Աննա Դելո Ռուսոն, կուտյուրյե Ջամբատիստա Վալլին և մոդել Սաշա Պիվովարովան:

Աղբյուրը՝ SpletnikSuperDaily Mail 



© NEWS.am STYLE