Քիմ Քարդաշյանը թոփլես ներկայացել է Փարիզում Lanvin-ի ցուցադրությանը

11:32   26 սեպտեմբերի, 2014

Փարիզում կայացած բարձր նորաձևության շաբաթը կարծես թե ընթանալու է Քիմ Քարդաշյանի նշանի տակ: Մի քանի օրվա ընթացքում նա հասցրել է ներկա գտնվել Նատալիա Ալավերդյանի և Balmain –ի ցուցադրություններին և հասցրել է հարձակման ենթարկվել ուկրաինացի սկանդալային լրագրողի կողմից

Իսկ այժմ նա ներկայացել է Lanvin-ի գարուն-ամառ 2015 հավաքածուի ցուցադրությանը, այն էլ` մինչև գոտկատեղը մերկ վիճակով: Քիմը, կրելով կարճ շրջազգեստ և պիջակով մերկ մարմնին, իր ամուսնու հետ տեղավորվել է առաջին շարքում հանրահայտ հավաքածուն դիտելու համար, որի մասին, ի դեպ, հնարավոր չէ լռել:

Այս տարի Lanvin ֆրանսիական նորաձևության տունը նշում է իր 125 տարին:

Մաքսիմալ հասարակ զգեստների հետ մեկտեղ իրենց տեղն են գտնում զգեստներ, որոնք այնքան հարուստ և ճոխ են զարդարված, որ կապույտ և սև ժանյակների մահադրությունը, արևադարձային և ծաղկավոր զարդանախշերը, բազմապիսի գործվածքներն ու ոսկեգույն փայլը թեթևակի գլխապտույտ են առաջացնում:

Աղբյուրը՝Daily Mail 

 



© NEWS.am STYLE