Օլսեն երկվորյակները «նստել» են դեղահաբերի վրա (ֆոտո)

17:33   10 դեկտեմբերի, 2012

The Row ամերիկյան հաջողակ բրենդի հեղինակներ, հանրահայտ դերասանուհիներ Մարի Քեյթ եւ Էշլի Օլսենները ներկայացրել են ուսապարկերի դեղապարկուճային հավաքածուն, որոնց ձեւավորումը մշակվել է բրիտանացի նկարիչ Դեմիեն Հերսթի հետ։

Ըստ «Сплетник» -ի, նեղոսյան կոկորդիլոսի կաշվից պատրաստված աքսեսուարը զարդարված է գունավոր պլատմասե դեղահաբերի ապլիկացիաներով։ Նորաձեւ «դեղորայքային հաբերի» հավաքածուի մեջ տեղ է գտել ուսապարկի 12 մոդել, որոնց շարքում են նաեւ միատոն ու պուտավոր տպագրությամբ զարդարվածները։ Աքսեսուարների վաճառքից ստացված միջոցների մի մասը կփոխանցվի UNICEF բարեգործական կազմակերպության հաշվին։

Աստղային երկվորյակների նոր ստեղծագործության գինը կկազմի միջինը 55 հազար դոլար։



© NEWS.am STYLE