11:40 10 դեկտեմբերի, 2012«007. Կոորդինատները՝ «Սքայֆոլ» - Դենիել Քրեյգի մասնակցությամբ հանրահայտ Ջեյմս Բոնդի մասին վերջին ֆիլմը համաշխարհային վարձույթից հինգ օր առաջ հավաքել է ավելի քան 918 մլն դոլար։ 007 գործակալի մասին բոլոր 23 ֆիլմերի մեջ սա դրամարկղային հավաքների բացարձակ ռեկորդ է։
Հիշեցնենք, որ NEWS.am STYLE-ը նախկինում եւս հայտարարել էր «007. Կոորդինատները՝ «Սքայֆոլի» ռեկորդի մասին։ Կանադայում եւ ԱՄՆ-ում ցուցադրության առաջին շաբաթվա ընթացքում ֆիլմի դրամական հավաքները հասել էին 87,8 մլն դոլարի։ Իսկ մինչեւ նոյեմբերի 8-ը ֆիլմը ողջ աշխարհում հավաքել էր 350 մլն դոլար։
Հիշեցնենք, որ ֆիլմը ստեղծողների վրա նստել է 200 մլն դոլար, այդ պատճառով էլ նրանք մեծ հույսեր են կապում տոմսերի վաճառքից ստացված գումարների հետ։ Իսկ ամենամեծ եկամուտն ընկերությունը սովորաբար ստանում է առաջին շաբաթ-կիրակի օրերի ցուցադրությունից։ Բացի այդ, բոնիդիանայի վերջին երեք ֆիլմերի դերակատար Դենիել Քրեյգը, ըստ հեռուստադիտողի հարցման արդյունքների, առաջ է անցել հոլիվուդյան լեգենդար դերասան Շոն Քոներիից՝ Բոնդի դերում։