Հայկ Մարությանի «Սուպեր մամա» նոր ֆիլմի backstage լուսանկարները (ֆոտո)

13:30   27 սեպտեմբերի, 2014

Հայկ Մարությանը, Վահագն Խաչատրյանն ու Արման Մարությանը շուտով կներկայացնեն նոր կատակերգություն, որը կոչվում է «Սուպեր մամա»:

NEWS.am STYLE-ն այս մասին արդեն տեղեկացրել էր:

«Ֆիլմը մի հերոսի մասին է, ով տարբեր ճանապարհներով գումար է աշխատում՝ ոչ ազնիվ, եւ գալիս է մի ժամանակ, երբ այդ ճանապարհները սպառվում են, եւ նա մնում է փողոցում միայնակ: Ո՛չ տուն է ունենում, ո՛չ մեքենա: Մի օր նա պատահական թերթում ընթերցում է մի հոդված, որտեղ գրված է լինում, որ ինչ-որ բարեգործական կազմակերպություն միայնակ մայրերին տուն են տալիս եւ գումար, որպեսզի երեխաներին խնամեն: Գլխավոր հերոսը որոշում է կերպարանափոխվել, այսինքն՝ կնոջ կերպարով հանդես գալ, որպեսզի կարողանա օգտվել այդ ծառայություններից: Եվ սկսվում է իրադարձությունների շատ հետաքրքիր եւ անսպասելի զարգացում: Իսկ ֆիլմի վերջում happy end է: Հերոսը սիրահարվում է բարեգարծական կազմակերպությունում աշխատող մի աղջկա: Ֆիլմի ընթացքում նրանց միջեւ լինում է ե՛ւ սեր, ե՛ւ բաժանում, բայց վերջում նրանք միանում են»,- մեզ հետ զրույցում ասել է գլխավոր դերակատար, պրոդյուսեր Հայկ Մարությանը:

Այժմ ձեզ ենք ներկայացնում ֆիլմի backstage լուսանկարները՝




© NEWS.am STYLE