«Կարելի է ասել, որ ես հայ գրող եմ». Սերժ Վենտուրինի

13:45   27 սեպտեմբերի, 2014

«Գրական տապան-2014» փառատոնն ավարտվեց։ Այսօր ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ օտարերկրացի գրողները խոսեցին փառատոնի ու դրանից ստացած իրենց տպավորությունների մասին։

 

Ֆրանսիացի գրող Սերժ Վենտուրինին իր խոսքում շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին՝ հանդիպումների, ճամփորդություների ու քննարկումների համար, սակայն ամենամեծ շնորհակալությունը նա հայտնեց հայ գրողներ Նարեկացուն, Քուչակին եւ Չարենցին, քանի որ նրանց ազդեցությամբ է գրում իր ստեղծագործությունները։ «Կարելի է ասել, որ ես հայ գրող եմ»,-նշեց նա իր խոսքում։

 

Չեխ գրող Լադիսլավ Վետվիչկան արդեն 6-րդ անգամ է Հայաստանում։ Նրա խոսքով՝ միշտ ցանկացել է այցելել միստիկ երկրներ, ինչպիսին Հայաստանն է։ Հայաստան ու Արցախ հաճախ այցելելու պատճառը եղել է առաջին այցը։ Ըստ Վետվիչկայի՝ նա չի կարող բառերով բացատրել այն ոգին, որը զգում է արցախցիների հետ շփվելիս։

Փառատոնի ամփոփոիչ քննարկմանը ներկա մյուս գրողները նույնպես շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ կարեւորելով փառատոնի անցկացումն ու դրա տված պտուղները։


Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE