Քիմ Քարդաշյանը բաց զգեստով ներկայացել է Givenchy-ի ցուցադրությանը

11:01   29 սեպտեմբերի, 2014

Այս տարի Փարիզում անցկացվող նորաձեւության շաբաթը հնարավոր չէ բաց թողնել, քանի որ յուրաքանչյուր օր լի է նորանոր իրադարձություններով։ Եվ այս ամենը բնավ կապված չէ Balmain, Lanvin, Dior կամ Jean Paul Gaultier-ի ցուցադրությունների հետ, այլ Քիմ Քարդաշյանի ներկայության։

Այս մի քանի օրերի ընթացքում Քիմը հասցրել է ներկա լինել Նատալիա Ալավերդյանի եւ Balmain ապրանքանիշի ցուցադրություններին եւ անգամ հայտնվել սկանդալային իրավիճակում, երբ ուկրաինացի լրագրողը հարձակվել էր նրա վրա, երբ նա թոփլես ներկայացել էր Lanvin-ի գարուն-ամառ 2015 հավաքածուի ցուցադրությանը։ Իսկ այս անգամ նա մասնակցել է Givenchy-ի շոուին, որին ներկայացել է մի շատ գեղեցիկ, բաց զգեստով։



Հիշեցնենք, որ Քիմը շատ մտերիմ հարաբերություններ ունի Ռիկարդո Տիշիի հետ. վերջինս նրա հարսանեկան զգեստի հեղինակ է եղել։ 

Պետք է նշել, որ մոդելների շարքում էր նաեւ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջենները։


 Կարա Դելեվինն ու Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին (ներքեւից)

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ French Select, Getty, Splash, GC Images, KCS Presse



© NEWS.am STYLE