Հաքերները համացանցում տեղադրել են Ռիհանայի, Կարա Դելեվինի, Ջոնի Դեպի հարսնացուի եւ այլ աստղերի մերկ լուսանկարները

14:45   29 սեպտեմբերի, 2014

Համացանցում կրկին հայտնվել է ամերիկյան մի շարք աստղերի մերկ լուսանկարների հերթական շարքը։ Չարագործները ջարդել են Ջոնի Դեպի հարսնացուի՝ Էմբեր Հերդի, մոդելներ Կառլա Ֆոուլքսի եւ Կարա Դելեվինի, Ռիհանայի iCloud-յան էջերը եւ նրանց մերկ լուսանկարները տեղադրել 4chan եւ Reddit կայքերում։

Ավելի վաղ, այս նույն «բախտին» էր արժանացել նաեւ Քիմ Քարդաշյանը։

Չնայած Ռիհանան մի անգամ չէ, որ ներկայացել է չափազանց բաց հագուստով, բայց նրա մերկ լուսանկարները ցնցել են բոլորին։

Լուսանկարներում աստղերն ամբողջովին մերկ են, իսկ դրանցից մեկում կարելի է տեսնել նաեւ Ռի-Ռի հետույքը։ 

Իսկ Ջոնի Դեպի  հարսնացուն արդեն երկրորդ անգամ է հայտնվում կիբեր հանցագործների  ուշադրության կենտրոնում։ Այս անգամ հաքերները գաղտնազերծել են նրա՝ լոգարանում արված լուսանկարները։

 

 

Աղբյուրը՝ Independent.co.uk



© NEWS.am STYLE