Charlotte Olympia- ն նախապատրաստվում է տոներին (ֆոտո)

16:10   10 դեկտեմբերի, 2012

Charlotte Olympia հանրահայտ մարկան ներկայացրել է կոշիկի ու աքսեսուարների իր ամանորյա սահմանափակ հավաքածուն։ Բրենդի յուրահատկությունն այն է, որ դրա դիզայներները դասական մոդելները տոնական տարրերով լրացնելուց բացի ստեղծում են նաեւ նորերը։

Հենց այդպիսին է Dolly դասական կոշիկների նոր ձեւավորումը։ Մղամուճով զարդարված սեւ թաշյա զույգը ստացել է Kiss Me անվանումը, իսկ զանգակներով պատված կապովի կարմիր «նավակ-կոշիկները»՝ Jingle Bells։

Charlotte Olympia –ի կատվի գլխով հայտնի Kitty տափակ կոշիկները տոնական երկու տարբերակ ունեն՝ սեւ ու արծաթագույն մետաղականացված կաշվից։

Pandora քլաթչին ավելացել է փաթեթավորված նվերի բանտ հիշեցնող ճարմանդը։
Ինչ վերաբերում է տոնական նորույթներին, ապա այս Ամանորը Charlotte Olympia –ն առաջարկում է դիմավորել ամանորյա թխվածքի տեսքով պայուսակով ու տափակ կոշիկներով։



© NEWS.am STYLE