Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն ընտրել են իրենց դստեր անունը

14:38   30 սեպտեմբերի, 2014

Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն ընտրել են իրենց դստեր անունը։ Ինչպես հայտնել է NYDN-տ՝ երեխային անվանակոչելու են Էլիզաբեթ՝ ի պատիվ տատիկի։

Սակայն պետք է ասել, որ երեխային, ով լույս աշխարհ կգա այս գարնանը, անվանելու են Էլիզաբեթ Դիանա Վինձոր՝ ի պատիվ եւ Ուիլյամի տատիկի, եւ մայրիկի։

Այս մասին պաշտոնապես հայտարարել է թագավորական ընտանիքի կենսագիրը՝ Էնդրյու Մորթոնը։ Ամուսինները երկար քննարկել են 14-ամսական Ջորջի ապագա քույրիկի անունը։

«Նրանք շատ անուններ են քննարկել, մինչ Ջորջի ծնունդը, իսկ հիմա հուսով են, որ երկրորդ երեխան աղջիկ է լինելու, որ կարողանան հարգել ու մեծարել  Ուիլյամի մայրիկին»,-ասել է Մորթոնը։ 



© NEWS.am STYLE