Զարդերի ամանորյա հավաքածու TOUS -ից (ֆոտո)

18:46   10 դեկտեմբերի, 2012

TOUS ոսկերչական բրենդը Ամանորից անմիջապես առաջ ներկայացրել է իր 2012-2013 ձմեռային գիծը։ Հավաքածուն ստացել է «Իմ գանձերը» անունը եւ նվիրված է մանկական հիշողություններին, որոնք միշտ մնում են սրտերում։ Սիրելի հարազատներին ու մտերիմներին նվիրած զարդերի յուրաքանչյուր առարկան արտացոլում է հոգու եւ սրտի մի մասնիկը։

Հավաքածուի մեջ ներկայացված են Rosa d'Abril 750 հարգի դեղին ոսկով եւ ոսկեզօծ արծաթի համադրությամբ սեւացված ստերլինգային արծաթյա զարդերը։

Trésor – ը գլխավոր գիծն է, որի առարկաները պատրաստված են 750 հարգի դեղին ոսկու շղթայից ու գունավոր սափֆիրից։

Lumière տեսակի երեք մատանիները պատրաստված են երկու տեսակի թանկարժեք մետաղով. ստերլինգային արծաթ՝ երկնագույն տոպազով կամ ամեթիստով եւ ոսկեզօծ ստերլինգային արծաթից՝ ցիտրինով։

Fermé գծի զարդերը պատրաստելիս վարպետները ոգեշնչվել են հնաոճ խաղալիքներից, այդ թվում նաեւ բոլորի շատ սիրելի յո-յոյից։ Զարդերն արված են սեւ ստերլինգային արծաթից ադամանդի, մարգարտի եւ այլ թանկարժեք քարերի համադրությամբ։ Դրանք մի առանձնահատկություն ունեն. տարրերի տեղադրման հատուկ համակարգի շնորհիվ զարդի ձեւը կարելի է փոխել՝ ընտրելով հնարավոր երեք տարբերակներից մեկը։



© NEWS.am STYLE