ՄԻԳՈւ-ի մրցանակակիրները (ֆոտո)

19:33   1 հոկտեմբերի, 2014

ՀՈՇԿԻ ՖԻԼՄ կինոընկերությունը եւ ՄԻԳՈւ հեքիաթային բազմա-հարթակ նախագիծը մարտ ամսին հայտարարել էին ԽԵՆԹ ՊԱՐ թեմայով լուսանկարների մրցույթ, որին կարող էին մասնակցել դեռահասները: 1-ին փուլն անցած լուսանկարների առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ հունիսին` ՄԷԿ ԿԱԴՐ կինոփառատոնի շրջանակներում:  Իսկ Սեպտեմբերի 28-ին Թումանյանի տուն-թանգարանում` հեքիաթասացների փառատոնի շրջանակներում, կայացավ 2-րդ ցուցահանդեսի բացումն ու մրցանակների հանձնումը:  ԽԵՆԹ ՊԱՐ լուսանկարների ցուցահանդես-մրցույթը ՀՈՇԿԻ ՖԻԼՄ կինոընկերության ՄԻԳՈՒ հեքիաթային բազմա-հարթակ նախագծի առաջին իրադարձությունն է: Նախագիծը, որի հեղինակն է հեքիաթասաց, դերասանուհի և կինոպրոդյուսեր Արմինե Անդան, նպատակ ունի ստեղծելու ՄԻԳՈւԻ ԼԵԳԵՆԴԸ լիամետրաժ հեքիաթ-ֆիլմը, բայց նաև հենց այսօրվանից` դաշտ տարբեր ստեղծագործական և մեդիա ոլորտներում, որի մասնակից կարող են դառնալ դեռահասաները:

 ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՄՐՑԱՆԱԿ. Կարեն Պետրոսյան, #2 դպրոց, Չարենցավան

 ԵՐԵՎԱՆ 2.0-Ի ՄՐՑԱՆԱԿ. Լիլի Զախարենկո, Սլավոնական համալսարան

 ՄԷԿ ԿԱԴՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿ. Անի Իվանյան, #1 դպրոց, Չարենցավան

 ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄՐՑԱՆԱԿ. Արփինե Կիրակոսյան,  ԱՅԲ Ավագ դպրոց; Արփինե Մամյան, Ուսում կրթահամալիր, Մարթա Միսկարյան, ՎԳԻԿ

 ՊՐԻՆՏ 1 - ՀԱՅ ԳՐՔԻ ՄՐՑԱՆԱԿ. Վանե Անդրեսյան, ԱՅԲ Ավագ դպրոց, Մարիամ Մուրադյան, ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ կրթահամալիր

 ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ. Արփի Սահակյան, ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ կրթահամալիր; Կատրին Օսեյան, #56 դպրոց

 ՀՈՇԿԻ ՖԻԼՄ-ի ՄՐՑԱՆԱԿ. Հելեն Խանոյան,  ԱՅԲ Ավագ դպրոց; Նանե Անդրեասյան, Ուսում կրթահամալիր; Ժաննա Տեր-Զաքարյան, Համաշխարհային Քոլեջ

 ՄԻԳՈւՒ ՄՐՑԱՆԱԿ. Տասյա Կարապետյան, ԱՅԲ Ավագ դպրոց։





© NEWS.am STYLE