Մասնագետի խորհուրդը. ինչպես ատամներն ու լնդերն առողջ պահել

14:48   17 դեկտեմբերի, 2012

Մեզնից շատերը սարսափոմ են ատամնաբույժից եւ ամեն ինչ կտային այդ սարսափելի բազկաթոռին չհայտնվելու համար։ Թե ինչպես խնամել ատամները կարիեսից ու լնդերի հետ խնդիրներից խուսափելու համար NEWS.am STYLE - ի թղթակցին պատմել է բշժկական գիտությունների թեկնածու, Armsodent – ի գլխավոր ատամնաբուժ Արմեն Նահապետյանը.
«Կարիեսի դեմ պայքարի բաղադրատոմսը շատ պարզ է եւ հայտնի է յուրաքանչյուրին դեռեւս դպրոցական նստարանից. լվանալ ատամներն առավոտյան եւ երեկոյան։ Սակայն իմ հաճախորդների մոտ 90% -ը չի պահպանում կամ ճիշտ չէ պահում այս կանոնը։

Ատամները ճիշտ մաքրելու մի քանի կանոն կա։ Նախ՝ պետք է խոզանակը փոխել ամիսը մեկ, քանի որ բերանի խոռոչում ավելի շատ մանրէներ կան, քան մարդու մարմնի ցանկացած այլ մասում։ Եվ այդ ողջ «գազանանոցը» կուտակվում է խոզանակի մազիկների մեջ։ Դրանից բացի, երկար օգտագործելուց հետո մազիկները միմյանցից հեռանում են, տարբեր կողմեր ցցվելով, եւ ատամները մաքրելիս վնասում են լնդերը։

Երկրորդ. չի կարելի ատամները մաքրել 60 վայրկյանի ընթացքում։ Այդ գործողությունը պետք է տեւի 5-6 րոպե։ Խոզանակը պետք է պահել կոթի, այլ ոչ թե հենց խոզանակի հիմքից։ Թեթեւ մերսող շրջանակաձեւ շարժումներով այն տարեք ատամների վրայով՝ աշխատելով բաց չթողնել ոչ մեկը։ Նմանատիպ ուշադրություն հատկացրեք ատամների ինչպես արտաքին, այնպես էլ ներսի կողմին։ Ատամների նման խնամքը լավ է ազդում ոչ միայն ատամների, այլեւ լնդերի վրա. նման մերսման արդյունքում լավանում է արյան շրջանառությունը։

Երրորդ. ատամի մածուկը կարող է թարմ շնչառություն կամ սպիտակ ատամներ պարգեւել, եթե դրանում սոդա կա, սակայն մաքրումը տեղի է ունենում բացառապես ատամի խոզանակի հաշվին։ Իմ կողմից կառաջարկեմ ատամները մաքրելուց հետո բերանի խոռոչը զեյթունի ձեթով ողողել։ Դա շատ լավ խնամում է լնդերը՝ ապահովելով նաեւ ատամների առողջությունը»։

Գրի առավ Անահիտ Գրիգորյանը/NEWS.am STYLE



© NEWS.am STYLE