Moschino Cheap & Chic բրենդը ներկայացրեց միջսեզոնային հավաքածուն (ֆոտո)

22:56   11 դեկտեմբերի, 2012

Moschino Cheap & Chic բրենդը ներկայացրեց միջսեզոնային հավաքածուն, որը, չկորցնելով յուրատեսակությունը, առանձնանում է կիրառելի հագուստով։ Նոր հավաքածուի մեջ շեշտը դրված է տաք հիմնական իրերի վրա, որոնք, այնուամենանիվ, տխուր ու ձանձրալի տեսք չունեն, այլ տաք գույներով ու հետաքրքիր, չծեծված ձեւերով հաճելիորեն աչք են շոյում։ Շատ մոդելներ յուրատեսակ որոշումներ են։

Հավաքածուի մեջ կարելի է իրեր ըիտրել կյանքի բոլոր դեպքերի համար՝ ռոմանտիկ հանդպումից մինչեւ բարձրաշխարհիկ երեկո։ Ընդ որում հավաքածուն ներկայացնում է ոչ միայն հագուստ, այլեւ՝ կոշիկ. Moschino Cheap & Chic –ը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել սուր քթով կոշիկներին եւ վառ գույնի լոֆերներին։



© NEWS.am STYLE