Վերադարձ 70-ականներ. «սփայքի» կտրվածքի քայլերի հերթականությունը (ֆոտո)

20:49   10 դեկտեմբերի, 2012

«Սփայքի» (spiky) կտրվածքը հայտնի է դեռեւս անցյալ դարի 60 - 70-ականների կեսերից, երիտասարդական պանկ ենթամշակույթի ծագման ու տարածման ժամանակներից։ NEWS.am STYLE -ի թղթակցի հետ զրույցում լիբանանցի վարսահարդար-ոճաբան Ջեք Թեքեյանը նշեց, որ «սփայքի» կտրվածքը կրկին պահանջված է դառնում։ Սակայն կտրվածքը ոչ բոլորին է սազում, այլ միայն՝ նուրբ դիմագծերով աղջիկներին. «Վարսահարդարն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի, արդյո՞ք կսազի կտրվածքը, թե՞ ոչ։ Դրանից բացի «սփայքիի» համար լավագույն տարբերակն ուղիղ մազերն են։ Իսկ եթե նման կտրվածք կցանկանա ալիքաձեւ կամ գանգուր մազերի տերը, ապա մազերը մեկ տարով պետք է ուղիղացնել»։
Ի դեպ, «սփայքի» կտրվածքը լավ վիճակում պահելու համար անպայման պետք է օգտագործել մազերի մուս կամ գել, քանի որ այդ առումով այն քմահաճ չէ։



© NEWS.am STYLE