14:39 3 հոկտեմբերի, 2014Լեդի Գագան, ում մասին լուրեր են պտտվում առ այն, որ վերջերս նա գաղտնի ամուսնացել է, իր երկրպագուների պատվին նոր դաջվածք է արել մարմնի վրա։ Էպատաժային երգչուհին դեռեւս ոչ մի մեկնաբանություն չի արել այս առիթով, բայց Twitter-յան իր էջում արդեն հրապարակել մի լուսանկար եւ ասել.

«Այս դաջվածքս նվիրում եմ իմ բոլոր երկրպագուներին, քանի որ դուք յուրահատուկ ու հավատարիմ երկրպագուներ եք, եւ ես երջանիկ եմ, որ դուք կաք իմ կյանքում»,- գրել է Գագան։

Փաստորեն, շոըտով երգչուհու ձախ ուսին հրեշի թաթ է պատկերված լինելու։ Թե ինչպիսին կլինի դաջվածքի վերջնական տեսքը, հայտնի չէ, քանի որ լուսանկարից, որը հրապարակել է Գագան Twitter-ում եւ Instagram-ում, երեւում է միայն դաջվածքի էսքիզը։
Ի դեպ, դաջվածքի հեղինակը Էրիկ Գոնզալես է։
