Օբաման երգել է PSY-ի հետ

22:01   10 դեկտեմբերի, 2012

Ամերիկայի նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ այցելել է Ծննդյան տոների նախաշեմին կազմակերպվող համերգ, որին մասնակցել են աղմուկ հանած Gangnam Style հիթի ռեփեր PSY-ն, հայտնի երգչուհի Դայանա Ռոսսը եւ շատ այլ հայտնի կատարողներ:

Օբամաների ընտանիքի անդամները միասին լուսանկարվել են ամանորյա եղեւնու մոտ: Ինչպես հաղորդում է НТВ-ն, Օբաման կերպավորել է Սանտա Կլաուսին եւ ասել, որ իրեն դուր են գալիս «էլֆերի» գլխարկների փուփուլիկները:

Դրանից հետո նախագահի ընտանիքը միացել է հսկայական ամանորյա երգչախմբին եւ մի քանի հանդիսավոր հիմներ երգել:

Երեկոն ավարտվել է նախագահի հանդիսավոր ելույթով, որտեղ Օբաման խնդրել է հիշել այն ամերիկացիներին, ովքեր Ծննդյան տոներին սպասում են հիվանդանոցներում եւ փողոցային ապաստարաններում, ինչպես նաեւ զինվորականներին, որոնք պաշտպանում են բոլորին իրենց տներից հեռու:

«Եկեք հիշենք նրանց մեր աղոթքներում»,-կոչ է արել Օբաման:



© NEWS.am STYLE