Գեղեցկուհի Մեգան Ֆոքսը՝ «Նինձյա-կրիաներ» ֆիլմի ցուցադրությանը

13:07   6 հոկտեմբերի, 2014

Երեկ Բեռլինում կայացել է «Նինձյա-կրիաներ» (Teenage Mutant Ninja Turtles) ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկը՝ Մեգան Ֆոքսը, ցուցադրությանը ներկայացել է ամուսնու՝ Բրայան Օսթին Գրինի հետ։


Բացի աստղային զույգից, պրեմիերային ներկա է եղել նաեւ դերասան Ուիլ Արնեթը, ինչպես նաեւ պրոդյուսերներ Էնդրյու Ֆորմն ու Բրեդլի Ֆուլերը։

Ֆիլմի հատուկ ցուցադրությունը տեղի է ունեցել Բեռլինի UFO Sound Studios ստուդիայում։

Այս կարեւոր իրադարձության համար գեղեցկուհի Ֆոքսն ընտրել էր սեւ զգեստ՝ David Koma-ից եւ յուրօրինակ կաշվե զարդարանք, որն ավելի էր ամբողջացնում  նրա կերպարը։

Հիշեցնենք, որ Ջոնաթան Լիբեսմանի «Նինձյա-կրիաներ» ֆիլմում Ֆոքսը մարմնավորել է խիզախ լրագրողուհի Էյփրիլ Օ՛Նիլին։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE