Գլխարկների նորաձեւ տարբերակներ՝ աշնան համար

13:21   6 հոկտեմբերի, 2014

Աշնանը գլխարկներն անչափ պահանջված են թե' ցրտի, թե' անձրեւների պատճառով, ուստի աշնանային զգեստապահարանում չէր խանգարի ունենալ 1-2 նորաձեւ գլխարկ։

NEWS.am STYLE-ը ստորեւ ներկայացնում է աշնանային գլխարկների մի քանի նորաոճ եւ արդիական տարբերակներ։

Լայնեզր գլխարկները աշնան ամենաարդիական աքսեսուարներից են։

Գույները կարող են լինել ինչպես վառ, այնպես էլ մուգ՝ սկսած սեւից, վերջացրած՝ բորդոյով։

Ռետրո ոճի գլխարկները նույնպես տեղին կլինեն։

Գործված գլխարկները թեեւ առավել արդիական են ձմռանը, սակայն աշնանը նույնպես կարելի է դրանք օգտագործել։ 

Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE