Մըրայա Քերին խայտառակվել է Ճապոնիայում

16:04   6 հոկտեմբերի, 2014

Երեկ Ճապոնիայի մայրաքաղաքում կայացել է Մըրայա Քերի Elusive Chanteuse World Tour համաշխարհային շրջագայությունների շրջանակներում անցկացվող առաջին համերգը։ Սակայն կարծես թե, 44-ամյա երգչուհին հիասթափեցրել է իր երկրպագուներին, քանի որ վերջիններս սոցցանցցերում բավականին բացասաբար են արտահայտվել հայտի աստղի համերգի մասին։

Ըստ որոշ երկրպագուների՝ ժամանակն է, որ Քերին հրաժեշտ տա բեմին։

«Սա Մըրայա Քերիի կարիերայի ավարտն է։ Նա լեգենդ է, եւ ժամանակն է, որ հրաժեշտ տա բեմին։ Նա այլեւս չի կարողանում երգել։ Ի՞նչ է պատահել»,- Twitter-ում գրել է հայտնի աստղի երկրպագուներից մեկը։

Ավաղ, այսպիսի հաղորդագրությունները քիչ չեն եղել.

Միգուցե երգչուհու աշխատունակության պակասը պայմանավորված է նրանով, որ վերջին շրջանում նա որոշ խնդիրներ ունի անձնական կյանքում. եթե հիշում եք, օգոստոս ամսին հայտնի էր դարձել, որ Մըրայան բաժանվել է իր ընկերոջից՝ Նիք Քենոնից, ով նրա երկվորյակ երեխաների՝ Մոնրոյի եւ Մորոկանեի հայրն է։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE