Exclusive. «Այժմ իմ միակ հանդիսատեսն իմ աղջիկն է». Լանա Խաչատրյան

16:33   6 հոկտեմբերի, 2014

Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, այս տարի հունիսին՝ իր ծննդյան տարեդարձից մի քանի օր առաջ, երգչուհի Լանա Խաչատրյանն առաջին անգամ մայրացել է։ Երգչուհին դուստր է ունեցել, ում կոչել են Նունե։

Այսօր մեզ հետ զրույցում Լանան առաջին անգամ խոսեց այդ մասին։ Երգչուհին ասաց, որ երեխային կնքել են նրա տատիկի անունով։

Փոքրիկ Նունեն մայրիկին չի տանջում. խելոք է շատ։ Պատասխանելով հարցին, թե ում է նման փոքրիկը, երգչուհին ասաց, որ ամուսինն իրեն է նմանեցնում, ինքը՝ ամուսնուն. «Բայց ամենից շատ երեխան ինքն իրեն է նման»,-ասաց Լանան։

Երգչուհին այժմ ամբողջության տրվել է երեխայի խնամքին, երգարվեստ վերադառնալու մասին դեռ չի մտածում։ «Այժմ իմ միակ հանդիստատեսը իմ աղջիկն է, ով բավականին ուշադիր եւ գնահատող հանդիսատես է, անգամ տարբերում է երգերը։ Այդ առումով, կարելի է ասել, բավարարված եմ եւ կարոտս առնում եմ բեմից եւ երգարվեստից»,-նշեց երգչուհին։

Զրուցեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE