Կարմիր ադամանդը վաճառվել է 2,1 մլն դոլարով

09:47   11 դեկտեմբերի, 2012

Իր տեսակի մեջ միակ՝ անսովոր կարմիր-նարջնագույն երանգով 3 կարատանոց ադամանդը Նյու Յորքում Christie's աճուրդի տանը վաճառվել է 2,1 մլն դոլարով։

Ըստ РИА Новости -ի, սա Ամերիկայի թանկարժեք քարերի ինստիտուտի երբեւէ գնահատած բնական կարմարանարնջագույն ամենախոշոր ադամանդն է։ Աճուրդի ադմինիստրացիան հույս ուներ քարը վաճառել 700 հազարով, քանի որ կարմիր ադամանդը ամենահազվագյուտն է։ Հայտնի է 5 կարատից ավելի քաշով ընդամենը 3 կարմիր ադամանդ, որոնցից մեկը՝ ադամանդյա երեսակված 5,03 կարատանոց DeYoung Red –ը գտնվում է Վաշինգտոնի բնական պատմության Սմիթսոնյան թանգարանում։

Աճուրդի ամենաթանկ լոտը Graff ֆիրմայի աշխատանք՝ 50,1 կարատանոց պատկառելի չափի անգույն ադամանդն է, որն աճուրդի տունը գնահատել է մինչեւ 10 մլն դոլար, եւ որը վաճառվել է 8,4 միլիոն դոլարով։



© NEWS.am STYLE