Մազերի լոսյոններ՝ տնային պայմաններում

20:11   13 հոկտեմբերի, 2014

Լոսյոններն ունեն դրական ազդեցություն եւ ոչնչով չեն զիջում մազերի համար նախատեսված դիմակներին: Բոլոր կանայք էլ պետք է մազերի համար նախատեսված լոսյոններ օգտագործեն, քանի որ դրանք նախատեսված են մազերը մաքրելու, փափկացնելու եւ գլխամաշկը խոնավեցնելու համար։Պետք է նշել, որ սեփական ձեռքերով պատրաստված լոսյոնները ոչ միայն հավելյալ սնուցում են մազերը, այլեւ լիովին ամրացնում ու առողջություն են հաղորդում մազերին ու արագացնում դրանց աճը։

Իհարկե, այժմ խանութներում այնպիսի կոսմետիկ միջոցներ կարելի է գնել, որոնք կարող են փոխարինել տնական լոսյոններին, բայց մասնագետները պնդում են, որ բնական միջոցներով լոսյոններ կարելի է ստանալ միայն ինքնուրույն եւ տնային պայմաններում պատրաստելիս։Այսպիսով, ներկայացնում ենք մի քանի բաղադրատոմս՝ տնային պայմաններում մազերի համար նախատեսված լոսյոններ պատրաստելու համար։

Կոնյակով պատրաստված լոսյոն

Այս լոսյոնը պատրաստելու համար անհրաժեշտ է երկու ճաշի գդալ կոնյակը խառնել ձվի դեղնուցով եւ միատարր զանգված ստանալ։ Այս ամենից հետո լոսյոնը կարելի է արդեն քսել մազարմատներին  եւ գլխամաշկին, ինչից հետո զգուշորեն լվանալ։

Կոնյակը, որը տաքացնում է գլխամաշկը, բարենպաստ ազդեցություն է ունենում մազերի ծայրերին, հետեւաբար դրա միջոցով կարելի է խթանել նաեւ մազերի աճը։

Սոխով պատրաստված լոսյոն

Այս լոսյոնը անփոխարինելի է նրանց համար, ովքեր մազաթափության կամ մազերի դանդաղ աճի խնդիր ունեն։

Այն պատրաստելու համար անհրաժեշտ է միջին չափսի սոխը մանրացնել, խառնել մեկ բաժակ ռոմի հետ, եւ թողնել մոտ մեկ օր։ Այս ամենից հետո անհարժեշտ է հեռացնել սոխի շերտերը եւ ստացված զանգվածը մերսող շարժումներով քսել մազարմատներին։

Ձվով պատրաստված լոսյոն

Այս միջոցը նույնպես ունի պատրաստման շատ հեշտ եղանակ. պետք է պարզապես հարել ձվի դեղնուցը եւ խառնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, ինչից հետո այն արդեն կարելի է քսել խոնավ մազերին։ Լոսյոնը 60-90 րոպե թողնելուց հետո մազերը պետք է օճառով եւ շամպունով լվանալ։

 

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE